Արարատի մարզում այսօրվա դրությամբ ունենք 17 մահ․ Գարիկ Սարգսան
SocietyԱրարատի մարզում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 17 դեպք, վարակվածների թիվը հասել է 1 165-ի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Մոտ 1 165 վարակվածներ ունենք ամբողջ մարզում, որոնցից առողջացել է 474-ը: Այսօրվա դրությամբ ունենք 17 մահ: Ընդհանուր առմամբ վիճակը գտնվում է մեր վերահսկողության ներքո»,- ասաց մարզպետը։
Գարիկ Սարգսյանը նեշց, որ նոր կարգավորումներով արդեն ամբուլատորիաներն են զբաղվում թեթև հիվանդներով, իսկ ավելի բարդ դեպքերը բուժում են ստանում վերապրոֆիլավորված կամ ինեֆկցիոն բուժկենտրոններում: