Եֆրեմովը դատարանի դահլիճում արտասվել է (տեսանյութ)
ՏեսանյութերՄահվան ելքով մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած ավտովթարի գործով մեղավոր ճանաչված Միխայիլ Եֆրեմովը Տագանսկու դատարանի դահլիճ է բերվել ձեռնաշղթաներով և դիմակով, հայտնում էKP- ն։ 56-ամյա արտիստը չի կարողացել զսպել արցունքները։ Դատարանում որոշում է կայացվել որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը։ Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ինքն իրեն մեղավոր է ճանաչում, դերասանը դրական պատասխան է հնչեցրել․ «Իհարկե։ Հրեշավոր արարք եմ գործել», - ասել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 8֊ի երեկոյան դերասան Միխայիլ Եֆրեմովը հարբած վիճակում Մոսկվայի Սմոլենսկայա հրապարակում մեծ արագությամբ մուտք է գործել հանդիպակաց գոտի և բախվել «Lada» ավտոմեքենային։ «Lada»֊ի վարորդը հոսպիտալացվել է գլխի փակ վնասվածքով, այնուհետև նա մահացել է: Կատարվում է նախաքննություն։