Ռուսաստանում ձերբակալվել է «օրենքով գող» Բանդիտ Վասյան․ ՏԱՍՍ
ՌուսաստանՌուսաստանում քրեական գործ է հարուցվել մոսկվայաբնակ «օրենքով գող» Բանդիտ Վասյայի նկատմամբ։ Նա 27 տարի շարունակ գտնվել է քրեական հիերարխիայի ամենաբարձր դիրքում: Այս մասին լրագրողներին հաղորդել է Մոսկվայի մարզի քննչական կոմիտեի գլխավոր քննչական բաժնի ներկայացուցիչ Օլգա Վրադիին: «Ըստ հետաքննության՝ 1993 թվականից ի վեր, այսինքն՝ 27 տարի շարունակ, կասկածյալը ճանաչվել էորպես բարձրագույն անձ հանցավոր հիերարխիայում՝ «օրենքով գող»՝ «Բանդիտ Վասյա» քրեական մականունով»,- հաղորդել է Վրադին: Նրա ղեկավարությամբ հանցավոր խմբերի անդամները առևանգել են ձեռներեցներին, նրանցից խարդախությամբ գումար են շորթել, կողոպտել և ապօրինի բիզնես ձեռնարկել: 56-ամյա «օրենքով գողի» դեմ քրեական գործ է հարուցվել: Քննիչները աշխատում են կասկածյալի հետ։ Կատարվում են խուզարկություններ և քննչական այլ գործողություններ: