Իրանն ուղերձ է փոխանցում Հայաստանին. ինչպես փրկել հայ-իրանական հարաբերությունները (տեսանյութ)
VideoՀունիսի 9-ին Թեհրանում ՀՀ դեսպանության առջև բողոքի ցույց է անցկացվել։ Ցուցարարները հրկիզել են Իսրայելի դրոշը: Մի քանի տասնյակի հասնող մասնակիցներն այդպիսով իրենց բողոքն են արտահայտել Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու որոշման դեմ։ Ցույցի մասնակիցները Հայաստանից պահանջել են խզել դիվանագիտական հարաբերություններն այդ երկրի հետ:
Հայ-իրանական հարաբերությունների հնարավոր վատթարցման, Իրանի կողմից Հայաստանի իշխանություններին փոխանցվող ուղերձների և դրանց բովանդակության մասին զրուցել ենք իրանագետ Գարիկ Միսակյանի հետ: