Շումախերը ցողունային բջիջների նոր փոխպատվաստում կունենա․ GrandPX
ՍպորտՄոտ ժամանակներս Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն, գերմանացի Մայքլ Շումախերը, ցողունային բջիջների փոխպատվաստման վիրահատություն կանցնի, հայտնում է GrandPX-ը՝ վկայակոչելով Contro Copertina իտալական հրատարակությանը: Անցյալ տարվա սեպտեմբերին հաղորդվել էր, որ 51-ամյա Շումախերը հոսպիտալացվել է Փարիզի կլինիկայում, որտեղ նա անցել է ցողունային բջիջների բուժում: «Առաջիկա վիրահատության նպատակն է վերականգնել Մայքլի նյարդային համակարգը», - ասել է ֆրանսիացի վիրաբույժ Ֆիլիպ Մենեշը: «Վերջին 20 տարվա ընթացքում գիտությունը հասել է հսկայական հաջողությունների ցողունային բջիջների բուժման գործընթացում: Բայց մենք դեռ շատ բան չգիտենք մարդու ուղեղի մասին և չգիտենք, թե որն է լինելու այս բուժման արդյունքը», - ասել է նյարդավիրաբույժ Նիկոլա Աչարին:
2013 թվականի դեկտեմբերի 29-ին Շումախերը լուրջ վնասվածք է ստացել աշնանը Ֆրանսիայի Մերիբելում դահուկավազքի ժամանակ: Ավտոարշավորդը գլխի վնասվածք է ստացել։2018 թվականի դեկտեմբերին հաղորդվեց, որ Շումախերն այլևս անկողնային ռեժիմում չէ: 2019-ի ձմռանը լրատվամիջոցները հայտնում էին, որ գերմանացի վարորդը և նրա ընտանիքը ուղևորվել են Մայորկա, որտեղ նրանք անցկացրել են ձմեռային արձակուրդները և նշել Սուրբ Ծննդյան, Ամանորի և Շումախերի ծննդյան տոները: