Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում «Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» 

Հակոբ Արշակյանի խոստումները և իրականությունը

Վերլուծական

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ՀՀ նոր կառավարության այն անդամներից է, որը նախարարի պաշտոնը ստանձնեց ոչ թե Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, այլ ամիսներ անց՝ հոկտեմբերին՝ ՀՀ-ում տեղի ունեցած երկրորդ «հոկտեմբերյան հեղափոխությունից» հետո։ 


Մասնագիտությամբ ճարտարագետ Հակոբ Արշակյանը մինչեւ կառավարություն ոտք դնելը աշխատել է մասնավոր սեկտորում՝ 2012-2017թթ՝ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերություն, «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (Տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը եւ ԱՊՀ-ն, արաբական երկրները եւ Աֆրիկան): 2018-ի հունվարից մինչեւ մայիս ժամանակահատվածում էլ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր-գործադիր տնօրենն էր: ՍՊԸ-ն, ըստ պետռեգիստրի, գրանցվել է 2017-ի նոյեմբերի 14-ին (գրանցման հասցեն Արշակյանի հաշվառման հասցեն է՝ Դավիթաշեն)։ Արշակյանի նշանակումից հետո այս ՍՊԸ-ի հետ կապված սոցիալական մեդիայում եւ որոշ կայքերում լուրեր տարածվեցին, թե այն առնչություն ունի Կառավարության հավանությանն արժանացած ծրագրերից մեկի՝ «Ինժեներական քաղաք»-ի հետ. մասնավորապես, թե իբր Արշակյանի ՍՊԸ-ն եղել է միլիոնավոր դոլարներ արժեցող այս ծրագրի շահառուն։ Նախարարությունը պարզաբանմամբ հանդես եկավ՝ նշելով, թե «տարիներ շարունակ քննարկվող այս ծրագիրը որպես նախարարի անձնական բիզես շահ ներկայացնելու փորձերն առնվազն անհեռատեսության ու անտեղյակության նշան են», ««Արաքսիս Ինժեներինգը» «Ինժեներական քաղաք» նախագծի հետ որեւէ կապ չունի եւ այս տարվա մայիսի 22-ից դադարեցրել է գործունեությունը»։ Պետռեգիստրում, սակայն, այս ընկերությանը վերաբերող տեղեկանքում այս պահին որեւէ նշում չկա դրա դադարեցման կամ լուծարման մասին։ Ի դեպ, նախարարության կայքում առկա է տեղեկանք, ըստ որի՝ «ՏՏ ոլորտում պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունից օգտվող կազմակերպություններից մեկն էլ Արշակյանի հիմնած խորհրդավոր «Araxis Engineering»  ՍՊԸ-ն է, որին աջակցություն է տրամադրվել 2017-ի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2022-ի դեկտեմբերի 1-ը։ 


Սակայն, սեփական բիզնեսին զարկ տալուց բացի, նախարարը նաև խոստումներ և հավաստիացումներ է տվել: Օրինակ, որ «Հայաստանը պետք է հանդես գա որպես տարածաշրջանային էկոհամակարգի կենտրոն»: Այդ խնդրի լուծումը նախարարը, թերևս, տեսնում է օրինակ` Յութուբից ստացվող շահույթը հարկելով, քանի որ տարածաշրջանային էկոհամակարգի կենտրոն դառնալուց Հայաստանն այս պահին այնքան հեռու է, որքան դա ընդհանրապես հնարավոր է: 

Նախարարը նաև հայտարարել էր, որ Երևան-Սևան նոր արագընթաց գնացք կներդրվի, ինչը կխթանի ներքին տուրիզմը: Նախարարի այս հայտարարության մասով նույնպես որևէ զարգացում տեղի չունեցավ: 
Նախարարության վերակազմակերպումից հետո Ռազմարդյունաբերական համալիրը տեղափոխվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության ներքո եւ, ըստ էության, կառավարությունում ստեղծել են իրավիճակ, երբ կա ռազմարդյունաբերությամբ զբաղվող նախարարություն, որի հիմնական առաքելությունն է տեխնոլոգիաները կիրառելով՝ ստեղծել ռազմարդյունաբերական ոլորտում նոր մշակումներ եւ ծրագրեր՝ զենքի, զինամթերքի, սպառազինության արդիականացման մասով: Այժմ հարց՝ իսկ որտե՞ղ են այդ մշակումները և ծրագրերը: Հայաստանի հաջողության հիմնական գրավականը ԽՍՀՄ-ից ժառանգած մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեխնիկական գիտությունների ավանդական ուժեղ դպրոցն է, որը նոր կառավարությունը հետևողականորեն ոչնչացնում է՝ փոխարենը չստեղծելով ոչինչ: 

Համավարակի դեմ պայքարի այս փուլում, երբ կարևոր է յուրաքանչյուր լուման, Արշակյանի նախարարությունը 30 միլիոն դրամի դրամաշնորհ է խոստանում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, որոնք, իր իսկ պնդմամբ, այնքան էլ չեն տուժել ստեղծված իրավիճակից: Եվ իսկապես, եթե հարցին օբյեկտիվ մոտենանք, ապա ՏՏ ոլորտը կարելի է ասել միայն շահել է: Այդ դեպքում որքանով է հիմնավորված նման աստղաբաշխական գումարի օգնության տրամադրումը, երբ կարելի էր այդ գումարով գնել օրինակ՝ թոքերի օդափոխության սարքեր և կյանքեր փրկել: 


Նախարարությունն իսկապես մասնագիտացել է անիմաստ ծախսեր կատարելու հարցում: Նույն այս օրերին, երբ բոլորը սեղմում են գոտիները, այդ թվում նաև պետական գերատեսչությունները, նախարարությունը գնում է չրերի հավաքածու.

և ցուցանակ… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է
Ամենադիտված