Միխայիլ Եֆրեմովի արյան մեջ թմրամիջոց է հայտնաբերվել․ ՏԱՍՍ
ՌուսաստանՄոսկվայի կենտրոնում տեղի ունեցած մահացու վթարի մեջ մեղադրվող դերասան Միխայիլ Եֆրեմովի համար նշանակվել է հոգեբուժական համապարփակ հետազոտություն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Նախատեսվում է անցկացնել հոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն: Դա թույլ կտա հաստատել նրա հոգեբանական֊ հոգեկան վիճակը, նրա գործողությունների դրդապատճառները», - ասել է գործակալության աղբյուրը։ «Այս պահի դրությամբ պարզվել է, որ դերասանը գտնվել է ծայրահեղ ալկոհոլային թունավորման մեջ։ Նրա արյան մեջ հայտնաբերվել են նաև թմրամիջոցների հետքեր: Նա նաև չի հերքել, որ մեքենա վարելուց առաջ ալկոհոլ է օգտագործել», - նշել է աղբյուրը: Բացի այդ, ծրագրվում է նշանակել Եֆրեմովի մեքենայի տեխնիկական զննում, որպեսզի բացառվի մեքենայի անսարքության վարկածը:
Հունիսի 9-ին Եֆրեմովին ուղարկվել են տնային կալանքի: Դատարանը արգելել է դերասան Միխայիլ Եֆրեմովին լքել տունը, ինչպես նաև օգտագործել հեռախոսն ու համացանցը, նամակագրություններ ունենալ, շփվել լրատվամիջոցների և այլ անձանց հետ՝ բացառությամբ մերձավոր հարազատների, փաստաբանների, քննիչների և ոստիկանության աշխատակիցների: Հակառակ դեպքում՝ նրա խափանման միջոցը կարող է փոխվել ձերբակալության: