Ներսից քանդում են Ֆիրդուսի պատմական միջավայրի շենքերը. ահազանգ
SocietyՄիքայել Նահապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հենց էս պահին շարունակում են ներսից քանդել Ֆիրդուսի պատմական միջավայրի շենքերը։
Ու սա անում են մարդիկ, ովքեր համավարակի անունը դրել են «պատերազմ» ու այդ «պատերազմի» պահին մարդկանց թիկունքում քանդում են մի բան, որի համար այլ պայմաններում անպայման դիմադրություն կբարձրանար։
Դուք ասեք՝ ո՞վ է այն մարդը, որը օգտվում է քաղաքացու «պատերազմի դաշտում լինելուց» ու քանդում նրա «տունը»»։