Երկու օրով կասեցվել է 3 մանկապարտեզի գործունեությունը. ունեցել են հոսող ջրի և աղբամանների խնդիր
ՀասարակությունԵրկու օրով կասեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 90 և 94 մանկապարտեզների և Արաբկիր վարչական շրջանի թիվ 25 մանկապարտեզի գործունեությունը:
Իրականացված ստուգայցերի ընթացքում այս մանկապարտեզներում հայտնաբերվել են հակահամաճարակային կանոնների պահպանման մի շարք խախտումներ, մասնավորապես`
երեք մանկապարտեզներն էլ ապահովված չեն եղել հոսող տաք ջրով,
արձանագրվել է սպասքի լվացման հաստատված կանոնների պահպանման թերացում,
մանկապարտեզներից մեկում խմբերի սանհանգույցներում աղբամաններ չեն եղել: