Ռուս հոկեյիստի ընկերուհին խոսել է բարում Եֆրեմովի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՍպորտNHL Tampa Bay Lightning ակումբի ռուս հոկեյիստ Միխայիլ Սերգաչևի ընկերուհին՝ Էլիզավետա Ֆեդոտովան, խոսել է դերասան Միխայիլ Եֆրեմովի մասնակցությամբ բարում տեղի ունեցած միջադեպի մասին: Նա իր Տելեգրամի ալիքում գրել է, որ արտիստը իր ներկայությամբ հարբած վիճակում բարում ծեծկռտուք է հրահրել։ Ֆեդոտովան նաև քննադատել է ռուսաստանցի աստղերին, ովքեր աջակցել են Եֆրեմովին Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած ճակատագրական վթարից հետո: Նա հայտարարել է, որ դերասանը կատարել է հանցագործություն և այժմ արդարացում չունի:
Հիշեցնենք, որ հունիսի 8֊ի երեկոյան դերասան Միխայիլ Եֆրեմովը հարբած վիճակում Մոսկվայի Սմոլենսկայա հրապարակում մեծ արագությամբ մուտք է գործել հանդիպակաց գոտի և բախվել «Lada» ավտոմեքենային։ «Lada»֊ի վարորդը հոսպիտալացվել է գլխի փակ վնասվածքով, այնուհետև նա մահացել է: Կատարվում է նախաքննություն։