Ալինա Նիկողոսյանը՝ Նորքի ինֆեկցիոնի կողմից քաղաքացուն տրված աղմկահարույց ուղեգրի մասին
ԲլոգոսֆերաԱռողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի կողմից Ռուսաստանից ժամանած արցախաբնակ քաղաքացուն Շուշիի հիվանդանոց ուղեգրելու փաստաթղթի առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ:
Խնդրում եմ զերծ մնալ հարցի անհարկի շահարկումներից»:
Հիշեցնենք, որ Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանից ժամանակ արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրի վրա նշելով. «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք»։