ԱՄՆ-ի Տեխաս նահանգում երեք հրաժեշտի արարողություններից հետո հանրությունը հրաժեշտ է տվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին (տեսանյութ)
VideoԱՄՆ֊ի Տեխաս նահանգում կայացել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆկոյդի հրաժեշտի արարողությունը։ Հուղարկավորությունը բառացիորեն արքայական էր: Ոսկե դագաղը տեղափոխվում էր երկու սպիտակ ձիերով՝ սպիտակ սայլի մեջ: Մարդկանց բազմությունը կանգնած էր մայթերի երկայնքով: Այսուհետ ԱՄՆ֊ում հունիսի 9-ը հայտարարվեց որպես Ջորջ Ֆլոյդի օր: Բայց բողոքի ցույցերը դեռևս շարունակվում են: Ամերիկացի իրավապահները բացահայտ հայտարարում են, որ հոգնել են հարձակումներից։ Վերջին իրադարձությունների ֆոնին ԱՄՆ-ում լարված իրավիճակը պահպանվում է: