Ռուսաստանի և այլ երկրների միջև օդային հաղորդակցությունը հնարավոր է՝ վերսկսվի հուլիսի 15-ից. ՀՀ-ում ՌԴ դեսպան
ԱշխարհՌուսաստանի եւ այլ երկրների միջեւ օդային հաղորդակցությունը կարող է վերսկսվել հուլիսի 15-ից, եւ հատուկ ուշադրություն է դարձվելու Եվրասիական տնտեսական միության երկրներին: Սակայն կոնկրետ երկրի վերաբերյալ որոշում կկայացվի՝ հաշվի առնելով այնտեղ առկա համաճարակաբանական իրավիճակը: Այս մասին առցանց մամուլի ասուլիսին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ինչ վերաբերում է աշխատանքային միգրանտներին, ապա կորոնավիրուսի պատճառով աշխատանքային գործունեության շարունակությունը խնդրահարույց է դառնում: Խնդիրը կկարգավորվի տնտեսության վերականգնմանը զուգահեռ, այլ սահմանափակիչ գործոններ ես չեմ տեսնում»,- ասաց Կոպիրկինը: