Այսօր նշվում է «Ռուսաստանի օրը»
ՌուսաստանԱյսօր՝ հունիսի 12-ին, Ռուսաստանում նշվում է երկրի՝ «Ռուսաստանի օրը»։ 1990-ի այս օրը ընդունվեց հռչակագիր Ռուսաստանի պետական ինքնիշխանության մասին: Այսուհետև, պետական և հասարակական կյանքի բոլոր հարցերը լուծելիս, ՌՍՖՍՀ-ն տիրում էր լիարժեք իշխանությանը: 1991 թվականի մայիսին ՌՍՖՍՀ Գերագույն խորհուրդը հունիսի 12-ը հայտարարեց ոչ աշխատանքային օր: Մեկ տարի անց` 1992 թվականի հունիսին, այս օրը հռչակվեց որպես տոն: 1994 թվականի հունիսի 2-ին, նախագահի հրամանագրով, Ռուսաստանի Դաշնության պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրը պետականորեն հայտարարվեց որպես ոչ աշխատանքային օր: «Ռուսաստանի օր» անվանումը պաշտոնապես նշանակվել է իբրև տոնական օր 2002 թվականին, երբ ուժի մեջ մտավ նոր աշխատանքային օրենսգիրքը, որում նախատեսվում էին նոր ոչ աշխատանքային և հանգստյան օրերը: