40-ամյա ամերիկուհին վերածվել է բարբի տիկնիկի և դարձել ինստագրամյան աստղ (լուսանկարներ)
ԼուսանկարներԱՄՆ Ֆլորիդա նահանգի 40-ամյա բնակչուհի Նինա Պետերսոնն ունի չորս երեխա, սակայն դա չի խանգարել նրան դիմել պլաստիկ վիրահատությունների և վերածվել «աֆրոբարբիի»: Daily Mail-ի փոխանցմամբ՝ ամերիկուհուն Ինստագրամ սոցկայքում հետևում է ավելի քան 329 հազար օգտատեր:
Ինստագրամյան գեղեցկուհին գրեթե 1 միլիոն դոլար է ծախսել կերպարանափոխման համար: Նա մեծացրել է կուրծքն ու շուրթերը, փոխել քթի ձևը, հեռացրել մարմնի ավելորդ ճարպերը:
Նինան չի թաքցնում իր հարստության աղբյուրը: Կնոջ խոսքով՝ ինքն ապրում է հարուստ տղամարդկանց հաշվին, սակայն ինքը ոչ միայն նրանց հաճույքները բավարարելու օբյեկտ է, այլ նաև արժեքավոր անձնական օգնական:
Ամերիկուհին նաև խոստովանում է՝ կցանկանար, որ դուստրերը հետևեն իր օրինակին:
«Մարդիկ չպետք է քննադատեն աղջկան միայն այն բանի համար, որ նա մեծ կուրծք ունի և քայլող, խոսացող աստվածուհի-տիկնիկ է», - ասում է Նինան, ով արդեն իսկ իր միկրոբլոգում երիտասարդ աղջիկներին սովորեցնում է՝ ինչպես գտնել հարուստ տղամարդ: