Շարային հրահանգավորում՝ ՀՀ ոստիկանությունում
ՀասարակությունՀունիսի 13-ին ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն անցկացրեց շարային հրահանգավորում:
Հրահանգավորմանը մասնակցում էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, շտաբի, Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, կրթահամալիրի և ոստիկանության կենտրոնական վարչակազմի այլ ստորաբաժանումների ծառայողներ, որոնք պետք է ներգրավվեն արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նպատակով իրականացվող արտակարգ ռեժիմով ծառայությանը։
Հայկ Մհրյանը, կոնկրետ հանձնարարականներ տալով, ընդգծեց, որ կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների ներգրավումը արտակարգ ռեժիմով ծառայությանը` պետք է բարձրացնի ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը, ինչի անհրաժեշտությունը բխում է ստեղծված իրավիճակից։