Մանվել Գրիգորյանին տուն են տեղափոխել
ОбществоԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել են տուն, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:
«Նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել են տուն, թեպետ վիճակը շարունակում է ծանր մնալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տանն էլ կան վերակենդանացման սարքավորումներ, որոշում կայացվեց՝ նրան տուն տեղափոխել»,- նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր հունիսի 9-ին:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի որոշմամբ ազատ է արձակվեց կալանքից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: