«Տապալիր ռասիստին»․ Մեծ Բրիտանիայում տապալվում են ռասիստական հայացքներ ունեցող անձանց հուշարձանները (տեսանյութ)
ՏեսանյութերՄիացյալ Նահանգներից հետո Մեծ Բրիտանիայում նույնպես «պատերազմ է ընթանում սեփական պատմության դեմ»: Համացանցում գործարկվել է նոր հարթակ՝ «Տապալիր ռասիստին» խորագրով: Այստեղ անհրաժեշտ է պարզապես քարտեզի վրա նշել ռասսայական խտրականություն ունեցող անձանց հուշարձանը, որոնք հետագայում պետք է իջեցվեն պատվանդաններից: Արդեն նշվել է ավելի քան 100 արձան: Նրանց թվում են Քրիստոֆեր Կոլումբուսը, անգլիական հեղափոխության առաջնորդ Օլիվեր Քրոմվելը, բրիտանական ազգի հպարտությունը՝ ծովակալ Հորասի Նելսոնը և այլոք։