Եֆրեմովը պատրաստ է օգնել Սմոլենսկայա հրապարակում վթարի հետևանքով զոհված վարորդի ընտանիքին․ ՏԱՍՍ (տեսանյութ)
ՏեսանյութերԴերասան Միխայիլ Եֆրեմովը, որը տնային կալանքի տակ է գտնվում Սմոլենսկայայի հրապարակում տեղի ունեցած մահացու վթարից հետո, տեսագրություն է հրապարակել, որում նա ներողություն է խնդրել հանգուցյալ Սերգեյ Զախարովի հարազատներից։ Նա նաև ասել է, որ ինքը կօգնի նրանց, եթե պատրաստ են ընդունել իր օգնությունը: «Այդ անիծյալ երկուշաբթի օրը․․․ Ես չգիտեի՝ ինչ ասել, և հիմա էլ չգիտեմ: Չգիտեմ՝ ինչպես և ինչ բառերով ներողություն խնդրեմ Սերգեյ Զախարովի ընտանիքից: Բայց ես դեռ փորձում եմ, չնայած գիտեմ, որ նրանք ինձ չեն ներելու», - ասել է Եֆրեմովը։֊ «Իհարկե, ես ամեն կերպ կօգնեմ նրանց, եթե նրանք ընդունեն իմ օգնությունը։ Սա ոչ թե հատուցման փորձ է, այլ հոգուս համար փրկագին վճարելու փորձ»:
Դերասանն այժմ գտնվում է տնային կալանքի տակ։ Նրան սպառնում է 10-12 տարվա ազատազրկում։