«Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդար
BlogosphereԻնչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախկին վարսահարդար Սոֆյա Նավասարդյանը (Խուդոյանը) ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն էր հայտնել Աստծուն՝ «25 րոպե Նիկոլ Փաշինյանի ձայնը չլսելու համար»:
Այժմ էլ Սոֆյա Նավասարդյանը Քրիստինա Մարտիրոսյան օգտատիրոջ գրառման մեկնաբանություններում գրել է, որ վարչապետի տիկինը նման է «կոլխոզի նախագահի կնգա»:
«Բայց ես կարծում եմ, որ իմ աշխատանքի շնորհիվ Աննան ուներ հստակ կերտված իմիջ` բոլոր իրավիճակների համար!!!!! Իսկ հիմա նմանա կոլխոզի նախագահի կնգա»,- գրել է նա:
Նշենք, որ վարչապետի տիկնոջ իմիջով զբաղվող Նավասարդյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից 2019 թվականի օգոստոսին: