Վրաստանում նախորդ օրը կորոնավիրուսի դեպք չի գրանցվել
ԱշխարհՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 851 է: Նախորդ օրը՝ հունիսի 13-ին, երկրում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել: Այժմ մեկուսացվածների թիվը 2 795 է: Այս մասին տեղեկանում ենք StopCov կայքից:
Այսպիսով՝ առողջացել է 703 պացիենտ, մահացել՝ 14-ը: Վրաստանի 3 քաղաքացի տեղափոխվել է այլ երկիր՝ բուժման:
Երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին:
Նշենք, որ հունիսի 13-ին Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 663 նոր դեպք, առողջացել են 133-ը, 5 մահվան դեպք է արձանագրվել: