Խնդրում եմ բոլոր փաստաբաններին պատրաստ լինել․ Բաբայան
ԲլոգոսֆերաԽնդրում եմ բոլոր փաստաբաններին պատրաստ լինել, անհրաժեշտության դեպքում այցելել ոստիկանական բաժանմունքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
«Հարգելի փաստաբաններ բերման է ենթարկվել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ում այս պահին տանում են Շենգավիթ համայնքի ոստիկանական բաժանմունք:
Խնդրում եմ բոլոր փաստաբաններին պատրաստ լինել, անհրաժեշտության դեպքում այցելել ոստիկանական բաժանմունքներ իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար»,- գրել է նա։