Բերման ենթարկվածների շահերը պաշտպանելո նպատակով ՓՊ-ում ձևավորվել են փաստաբանական խմբեր
ԻրավունքԲերման ենթարկվածների շահերը պաշտպանելու՝ իրավաբանական առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով Փաստաբանների պալատում ձևավորվել են փաստաբանական խմբեր:
«Տեղեկացնում ենք, որ հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքում քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ
փաստաբանների պալատում փաստաբանների խմբեր են ձևավորվում: Փաստաբաններ-բերման ենթարկվածներ կապն ապահովելու պատասխանատուն է փաստաբան Գևորգ Մկրտչյանը: Արագ արձագանքման հեռախոսահամար՝ (077) 007792»,- ասվում է ՓՊ տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ բերման ենթարկված քաղաքացիների թիվը հասնում է մոտ 90-ի: