Մեկ կին դժգոհեց, որ բերման ենթարկելիս իր հանդեպ բիրտ ուժ է կիրառվել․ Աննա Կոստանյան
ԲլոգոսֆերաԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն իրֆեյսբուքյան էջում գրել է։
«Քիչ առաջ, մամուլում տարածվեց, որ Նալբանդյան փողոցից զանգվածային բերման ենթարկվածներ կան։
Լուսավոր Հայաստան խմբակցության գործընկերներիս հետ մի քանի խմբի ենք բաժանվել և շարժվում ենք ոստիկանական բաժիններ։
Այս պահին ԼՀ պատգամավոր Կարեն Սիմոնյան-ի հետ եղանք Կենտրոնի բաժնում, որտեղ պահվում են 24 հոգի։ Հերթով բոլորին այցելեցինք, կարծում եմ առերևույթ դժգոհություններ չկային, ոստիկաններն իրականացնում են օրենքով սահմանված իրենց գործառույթները, և ժամանակը լրանալուն պես բոլոր բերման ենթարկվածները բաց կթողնվեն։ Միայն մեկ կին դժգոհեց, որ բերման ենթարկելիս իր հանդեպ բիրտ ուժ է կիրառվել։ Տիկնոջ տվյալները գրանցել և փոխանցել եմ փաստաբանների, ովքեր կզբաղվեն այս դեպքով։
Շարժվեցինք դեպի Էրեբունի բաժանմունք»։