Գագիկ Ծառուկյանը 22:00-ին պետք է անարգել դուրս գա ԱԱԾ շենքից․ փաստաբան
ԻրավունքՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205.1 հոդվածի համաձայն հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ չորս ժամից, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի հարցաքննությունը՝ երկու ժամից ավելի: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Չամսարյանը։
«Հարցաքննությունը թույլատրվում է շարունակել հարցաքննվող անձին հանգստի և սնվելու համար անհրաժեշտ առնվազն մեկ ժամ ընդմիջում տրամադրելուց հետո: Օրվա մեջ հարցաքննության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել ութ, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի համար՝ վեց ժամը: Եթե հաշվենք, որ Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում գտնվում է 13:00-ից, հետևաբար 22:00 պետք է ավարտվի հարցաքննությունը: Հաշվի առնելով իր անձեռնամխելի կարգավիճակը վերջինս 22:00-ին պետք է անարգել դուրս գա ԱԱԾ շենքից»,-ասաց փաստաբանը։