«Չէ որ մենք նույն երկնքի տակ են մեր աղոթքներն անում». պատրիարքի խոսքը՝ Ս. Սոֆիան մզկիթի վերածելու որոշման առթիվ
ՀասարակությունՊոլսո Հայոց պատրիարք, արք. Մաշալյանը Սուրբ Սոֆիայի հետ կապված վերջին զարգացումների համատեքստում հանդես է եկել հայտարարությամբ։
Հայ պատրիարքն իր խոսքում կոչ է արել՝ Սուբ Սոֆիան մզկիթի վերածելու դեպքում հատված առանձնաձնել նաեւ քրիստոնյաների համար։ Նա շեշտել է, որ այդպես թող Սուրբ Սոֆիան դառնա դարի եւ մարդկության խաղաղության խորհրդանիշը։
«Մի՞թե այս առաջարկն այդքան ուտոպիստական է։ Չէ որ մենք նույն երկնքի տակ են մեր աղոթքներն անում։ Սուրբ Սոֆիայի գմբեթն էլ կկիսենք։ Մեր կրոնները տարբեր են, սակայն մենք նույն Աստծուն ենք հավատում։ Աշխարհի փրկությունը խաչի եւ մահիկի դաշինքն է»,–ասել է Մաշալյանը։
Հիշեցնենք, որ Բյուզանդիայի Կոստանդին կայսեր կողմից հիմնադրված եւ ուղղափառների ամենահայտնի տաճարի համբավը կրող Սուրբ Սոֆիան Կոստանդնուպոլսի գրավումից հետո 16-րդ դարում վերածվել էր մզկիթի, իսկ արդեն Թուրքիայի հանրապետության հիմնադրումից հետո 1934 թվականին այն վերածվել է թանգարանի