Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Вице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного Кавказа 

Անհրաժեշտ է ներազգային համերաշխությամբ ճգնաժամի հաղթահարումը՝ նոր որակի իշխանության ձևավորմամբ

Политические

Yerkir.am –ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը

– Ինչպե՞ս եք գնահատում համավարակի դեմ պայքարի այսօրվա վիճակը:

– Այդ մասին Հայաստանի մեր կազմակերպությունն արդեն տվել է իր գնահատականը հիմնված իրավիճակի բազմակողմանի վերլուծումների և մասնագիտական տեսակետների համադրման վրա: Համաճարակը անշուշտ համաշխարհային փորձություն է` ժողովուրդների եւ պետությունների համար: Ոչ մեկ երկիր, ոչ  մեկ կառավարություն լիարժեք պատրաստ չէր այդ ծավալի առողջապահական, տնտեսական, մարդկային, հոգեբանական, անվտանգային և այլ խնդիրների դիմակայելու համար: Բայց պետական հաստատությունների, կառավարության կազմակերպած աշխատանքն է, որ պարտավոր է հնարավոր դարձնել արագ արձագանքելը, համարժեք լուծումներ գտնելը, նախ` կասեցնելով վարակի հետագա տարածումը, ապա` նրա դեմ արդյունավետ պայքար շղթայազերծելով: Ցավոք, ճիշտ այս առումով ՀՀ կառավարությունը թույլ տվեց լուրջ սխալներ, որոնց հետևանքով է  նաև այսօրվա մտահոգիչ ու վտանգավոր իրավիճակը: Տակավին ակնկալում ենք,  որ ՀՀ  քաղաքական ղեկավարությունը կդրսևորի պետական մտածողություն ու դրանից  բխող գործելաոճ: Հակառակ պարագայում կունենանք անդառնալի կորուստներ, որոնց ամբողջ պատասխանատվությունը կրելու է ԱԺ մեծամասնութիւնը, ՀՀ կառավարությունը, անձամբ`վարչապետը:

– Բայց ամիսներ առաջ մասնագետները,  քաղաքական ուժերը  ահազանգում էին,  կառավարությանը անհետաձգելի միջոցառումների առաջարկներ ու համապարփակ ծրագրեր էին ներկայացնում:

– Ճիշտ եք: Բազմաթիվ առաջարկներ  ներկայացված ՀՅԴի, այլ քաղաքական կուսակցությունների եւ մասնագետների կողմից, իշխանությունը պարզապես անտեսեց, իսկ երբ շարունակական պնդումներից հետո փորձ եղավ մասնակիորեն նկատի առնել կամ կիսատ-պռատ արձագանքել`արդեն ուշ էր: Արդյունքը եղավ այն, որ կառավարությունը ինքն իրեն զրկեց համաճարակի դեմ պայքարի առնչությամբ մասնագիտական աջակցությունից: Հակառակ այս մթնոլորտին ՀՅԴ Բյուրոն համայն հայությանը մղեց հասնելու Հայաստանին օժանդակության. իր շարքերով, մարմիններով, ուղեկից կառոյցներով (ՀՕՄ, ՀՄԸՄ, Համազգային), երիտասարդական եւ ուսանողական միություններով առաջին օրերից  իսկ անցավ աշխատանքի, կատարեց առաքումներ եւ հաստատեց ծրագրեր ու այսօր էլ  հայտնում է իր պատրաստակամությունը հասնելու  Հայաստանի ու Արցախի ժողովրդի կարիքներին: Բնականաբար ակնկալում էինք, որ համահայկական պատրաստակմության պատեհ առիթն օգտագործելով՝ համախումբ մթնոլորտով, միասնական ճակատով եւ համայն ազգի միջոցներով կարողանանք պայքարել համաճարակի դեմ: Նման համախմբման նախաձեռնողը իշխանությունն ինքը պետք է հանդիսանար՝ խորհրդակցության հրավիրելով բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի համախոհությամբ դիմագրավեին ճգնաժամի  մարտահրավերները: Իշխանությունը պարտ էր  դրսեւորել քաղաքական կամք՝ ամեն տարակարծություն մեկ կողմ դնելով  բոլորին  համախմբելու, միասնական ծրագրեր մշակելու եւ դրանք  համախոհությամբ իրագործելու համար: Սակայն ճգնաժամի այս օրերին իշխանութիւնը չմնաց իր առաքելության բարձրության վրա: իշխանությունը ոչ միայն այդ չնախաձեռնեց, այլ նույնիսկ այս իրավիճակում կատարեց պառակտիչ հայտարարություններ ու այլընտրանքային տեսակետների հանդեպ անհանդուրժողականության դրսևորումներ: Խորհուրդներին անսալու, օգնութեան համար երկարած ձեռքը բռնելու, ձախող  ընթացքից հրաժարվելու և սեփական սխալները սրբագրելու փոխարեն՝ անընդհատ փորձեց մեղավորներ փնտրել։ Եւ կրկին ականատես եղանք իշխանության կողմից գռեհիկ ոճով ներքին թշնամիներ որոնելու եւ բաժանարար գծեր ստեղծելու քաղաքականության: Իսկ վերջին զարգացումները արդեն վկայում են ընդդիմությանը լռեցնելու նպատակով գործադրվող բռնաճնշումների մասին։

– Նկատի ունեք վարչապետի ելույթի  որակո՞ւմները  ՀՅԴ հասցեին

– Ոչ միայն: Այսօր, իշխանության տեսակետից տարբեր խոսքի հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքը համատարած է: Իսկ ինչ վերաբերվում է վարչապետի այդ ելույթին, ապա նրանում հնչած արտահայտությունները թե բովանդակությամբ, թե ձևով, թե օգտագործված բառապաշարով հարիր չէին պետության առաջնորդին, քաղաքական ղեկավարին: Բովանդակային քննադատության եւ հստակ առաջարկներին նման ձևաչափով պատասխանելը  ոչ միայն քաղաքական սխալ է, այլև լրջագույն հիմնախնդիրների դիմակայող հասարակությանը թուլացնող քայլ: Անթույլատրելի, անընդունելի, վտանգավոր քայլ:  Ըստ երևույթին, վարչապետը չի հասկացել կամ դիտմամբ թերագնահատում է Դաշնակցության էությունը, ուժը, կամքն ու ոգին։

– Ստեղծված  իրավիճակում  ինչպե՞ս եք  պատկերացնում ելքը։

– Նկատի առնելով ստեղծված իրավիճակը, առաջնահերթ նպատակը պետք է լինի ներազգային համերաշխությամբ ճգնաժամի հաղթահարումը և ազգային ուղեգծին համապատասխան երկրի անվտանգ զարգացման ապահովումը։ Իսկ այս բոլորը ենթադրում է նոր որակի իշխանության ձևավորում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»Погода в АрменииFox News: К дому советника президента США подбросили навозВ Сюникской области произошло ДТП со смертельным исходомДруг и директор Пугачевой отказались комментировать слухи о ее возможном признании иноагентомФранцузские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторожденияФранцузский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителейГлава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственностиВице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейкиИнститут Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армянПригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеровВице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного Кавказа
Самое популярное