Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. դիմելու եմ դատարան. Սերգեյ Բագրատյան
PoliticalՀամացանցում շրջանառվում է կեղծ տեղեկություններ՝ իմ անձի հետ կապված, իբրեւ թե ես խոստացել եմ ԲՀԿ-ի օգտին ձայներ ապահովել ընտրությունների ընթացքում: Պատասխանատու հայտարարում եմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հարգելի քաղաքացիներ
Համացանցում շրջանառվում է կեղծ տեղեկություններ՝ իմ անձի հետ կապված, իբրեւ թե ես խոստացել եմ ԲՀԿ-ի օգտին ձայներ ապահովել ընտրությունների ընթացքում: Պատասխանատու հայտարարում եմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Առաջիկայում դիմելու եմ դատարան…»։