Գերմանացի 11 հազար զբոսաշրջիկ կմեկնեն Իսպանիա․ The Guardian
WorldՄոտ 11 000 գերմանացի զբոսաշրջիկներ կմեկնեն Բալեարյան կղզիներ՝ մասնակցելու Իսպանիայում զբոսաշրջության ոլորտը համաճարակից հետո վերակառուցելու ծրագրին, հայտնում է The Guardian-ը: Երկիրը պատրաստվում է հունիսի 21-ին վերաբացել իր սահմանները ԵՄ-ի և Շենգենյան գոտու երկրների հետ: Գերմանացի շուրջ 10 900 զբոսաշրջիկ նախատեսում է 47 չվերթով ժամանել կղզիներ և առնվազն հինգ օր անցկացնել այնտեղ: Նրանց մեծ մասը կմնա Մայորկայում։ Պլանավորվում են նաև թռիչքներ դեպի Իբիցա և Մենորկա: Գերմանիայից ժամանած հյուրերի համար հարկ չի լինի կորոնավիրուսի թեստ հանձնել։ Նրանք կազատվեն նաև պարտադիր երկշաբաթյա կարանտինից: Այնուամենայնիվ, նրանք պետք է լրացնեն հարցաթերթիկ իրենց առողջության վերաբերյալ, չափեն մարմնի ջերմաստիճանը օդանավակայանում՝ ժամանելուց հետո, և իշխանություններին տրամադրեն իրենց կոնտակտային տվյալները և իրենց տան հասցեն: Կորոնավիրուսի ախտանիշների զարգացման դեպքում զբոսաշրջիկները կհանձնեն PCR թեստ: Այս ծրագրի համար ընտրվել է Գերմանիան, քանի որ այն ամենամեծ թվով զբոսաշրջիկներ է ուղարկում կղզիներ: Դրան հաջորդում է Միացյալ Թագավորությունը, բայց այնտեղ իրավիճակը ավելի վատ է: