Ինչ են քննարկել «Իմ քայլը» խմբակցության նիստին. մանրամասնում է Լիլիթ Մակունցը
PoliticalԻնչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել, որին չի մասնակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիստի ավարտից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկել են Քառօրյայի օրակարգը, անդրադարձ կատարել դատախազի միջնորդությանը, որի վերաբերյալ խմբակցությունը կայացրել է որոշում.
«Մենք մեր դիրքորոշումը կհայտնենք վաղը՝ դատախազի ելույթից հետո՝ փակ գաղտնի քվեարկությամբ»,- շեշտեց Մակունցը:
Նա հրաժարվեց պատասխանել լրագրողի հարցին՝ արդյոք որոշումն ընդունելիս տարաձայնություններ կային, թե ոչ: