Երկու քարի արանքում. ո՞ւմ ի վերջո «կքցի» Փաշինյանը Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House ՄԻՊ–ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը Խուճապի մեջ են, փորձում են ջարդեն տեղերում դիմադրությունը, որ պայքարը չտարածվի. Սաղաթելյան (տեսանյութ) Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է. Բեգլարյան Զարեհ Սինանյանի գրասենյակի կայքեջից հեռացվել է «Արցախ» բաժինը Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) 

Երկիրը հնարավոր ցնցումներից զերծ պահելու ելքը հակաճգնաժամային կառավարության ձևավորումն է. «Վերնատուն»

Քաղաքական

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը հանդես  է եկել  հայտարարությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված առկա է հումանիտար և սոցիալ-տնտեսական աղետի սպառնալիք։

Մեր երկիրն իր բնակչության քանակով աշխարհում զբաղեցնում է 135-րդ տեղը, մինչդեռ 1 միլիոն բնակչին բաժին ընկնող վարակվածների ընդհանուր թվի, օրական վարակվածների  և մահացածների թվաքանակի ցուցանիշներով այն առաջատարների մեջ է:

Աշխարհում 1 միլիոն բնակչի հաշվարկով միջինը մահանում է 56,1 մարդ։ Մեզ մոտ այդ ցուցանիշը 96 է։

Մեր հարևան երկրների, հատկապես Վրաստանի համեմատ մեզանում պարզապես խայտառակ պատկեր է։ Վրաստանում վարակվածների թիվը Հայաստանում արձանագրվածից քիչ է մոտ 20 անգամ։ Կորոնավիրուսային մահացության ցուցանիշով մենք Վրաստանին զիջում ենք ավելի քան 20 անգամ։

Համաճարակը, առողջապահական աղետալի վիճակից զատ, իր կործանարար ազդեցությունն է թողնում  երկրի տնտեսության և քաղաքացիների` առանց այդ էլ անմխիթար սոցիալական վիճակի վրա: Պաշտոնական տվյալներով` անկում է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, կտրուկ նվազել են քաղաքացիների եկամուտները։

Այս աղետալի իրավիճակի  ուղղակի պատասխանատուն կառավարությունն է՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ։ Թեպետ  նա  հետևողականորեն  փորձում է ստեղծված  իրավիճակի պատասխանատվությունը բարդել   ժողովրդի վրա, այդուհանդերձ  գնալով ավելի ու ավելի է ընդլայնվում մեր այն քաղաքացիների շրջանակը, ովքեր   հասկանում են, որ խնդիրն ապաշնորհ կառավարման մեջ է։

Իշխանությունը սեփական սխալներից հետևություններ անելու, միջազգային դրական փորձը կիրառելու և հանրային համերաշխություն, մոբիլիզացիա ապահովելու փոխարեն խորացնում է պառակտումը հանրության շրջանում, անտեսում է քաղաքական ու փորձագիտական շրջանակներից հնչող ռացիոնալ առաջարկները։

Արտակարգ դրության ռեժիմի շարունակական երկարաձգումը դարձել է ոչ թե համաճարակի դեմ պայքարի, այլ մարդկանց քաղաքական իրավունքները սահմանափակելու, ընդդիմախոսների նկատմամբ  քաղաքական հետապնդումներ իրականացնելու  և ցանկացած գնով  իշխանությունը պահելու գործիք։

Ասվածի վառ ապացույցն է խորհրդարանական ամենամեծ ընդիմադիր խմբակցության ղեկավարի հանդեպ քրեական հետապնդում նախաձեռնելու  փաստը,  ինչն ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունի։

ԱԺ ներկայացրած դատախազության միջնորդությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելու և ազատությունից զրկելու հարցով, բացահայտ քաղաքական հաշվեհարդար է քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ։

Բացի քաղաքականից, խորհրդարանական ընդդիմության դեմ արշավն ունի նաև սեփականության վերաբաշխման նպատակ։ Այդ նպատակին են ծառայում նաև արտակարգ դրության ժամանակահատվածում բազմաթիվ տնտեսական օրենքների ընդունումը և նախագծերի շրջանառումը (գույքահարկի ավելացում, բանկային գաղտնիքի վերացում, առանց մեղադրական դատավճռի մասնավոր գույքի բռնագրավում և այլն)։

Ելնելով վերը շարադրվածից՝ մենք արձանագրում ենք, որ իշխանության գործելաոճն անընդունելի է և նպաստում է ներքին ապակայունացմանը, հանրային բաժանումներին, թշնամանքի մթնոլորտի ձևավորմանը։

Մենք դատապարտում ենք համավարակի պատրվակով սահմանված արտակարգ դրության ռեժիմը սեփական նեղ խմբակային   նպատակներին ծառայեցնելու, քաղաքացիների և կուսակցությունների քաղաքական ազատությունները սահմանափակելու  վարչապետի գործելաոճը։  Իշխանությունները ցույց են տալիս, որ չեն հանդուրժում ոչ միայն քաղաքական այլակարծությունը, այլ նաև իրենց անվերապահ ազդեցությունից դուրս ցանկացած կառույցի գործունեությունը։

«Վերնատունը» գտնում է, որ   համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները և անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու, պետական ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու, համերաշխության մթնոլորտ ապահովելու, երկիրը հնարավոր ցնցումներից զերծ պահելու ելքը  հակաճգնաժամային կառավարության ձևավորումն է: Սա օրվա քաղաքական հրամայականն է»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երկու քարի արանքում. ո՞ւմ ի վերջո «կքցի» ՓաշինյանըԼարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՄԻՊ–ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարըԽուճապի մեջ են, փորձում են ջարդեն տեղերում դիմադրությունը, որ պայքարը չտարածվի. Սաղաթելյան (տեսանյութ) Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է. ԲեգլարյանԶարեհ Սինանյանի գրասենյակի կայքեջից հեռացվել է «Արցախ» բաժինըԻնչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք)Ջահերով երթի մասնակիցները խորհրդանշական դադար տվեցին ԱԺ շենքի մոտՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)Տավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ)Երևանում ընթանում է ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ)Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Գազի գինը կարող է բարձրանալ. Փաշինյանի միակողմանի զիջումների հետևանքըԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Բերման են ենթարկվել պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամըՄԻՊ–ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին«Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղԻնչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըՈւկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ«Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանները Բագրատաշեն-Այրում ճանապարհին բիրտ ուժ կիրառելով՝ ցուցարարների են բերման ենթարկում (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին․ ոստիկանները փորձում են հեռացնել մեքենաներն ու քաղաքացիներին (տեսանյութ) Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթինՓաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումներըԱյրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ)Այն, ինչ անում է, վայել չէ որևէ պետության ղեկավարի․ Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)Դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդՈչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ Սերժ Սարգսյան Մեծ թվով ոստիկանական կուտակումներ Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փաշինյանի հանձնումների շղթան սրանով չի սկսվել ու սրանով չի ավարտվելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Ես իրատեսական եմ համարում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Սյունիքում ջահերով երթ կլինի բոլոր քաղաքներումՈստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին Մեր պաշտպանության հիմքերն այդ տեղամասերում քանդվում են. Տիրան Խաչատրյանը՝ գյուղերի հանձնման մասին (տեսանյութ) «Թույլ չեմ տա հետս այդպես խոսել»․ Բագրատ Սրբազանը դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Հուսով, հավատով, Վեհափառ Հոր օրհնությամբ․ Լիլիթ Գալստյան Այրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Կարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ) Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ «Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Տավուշում սահմանազատման գործընթացըՀայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել
Ամենադիտված