Երեկ Վրաստանում չի գրանցվել կորոնավիրուսի ոչ մի նոր դեպք
WorldՎրաստանում նախորդ օրը՝ հունիսի 15-ին, կորոնավիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել: Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ այդ մասին ավանդական առավոտյան ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայը:
StopCov կայքի տվյալներով՝ COVID-19-ով հիվանդների թիվը երեկվանից չի փոխվել. հաստատված դեպքերի թիվը 879 է:
Կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է 20 պացիենտ, բուժվածների ընդհանուր թիվը 724 է, այս պահին հիվանդանոցներում բուժում է ստանում 141 պացիենտ:
Նշվում է, որ այս պահի դրությամբ կարանտինում է գտնվում 2710 քաղաքացի, 267-ը հիվանդանոցներում է՝ բժիշկների հսկողության ներքո:
Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է արտասահմանից:
Երկրում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ: