Թբիլիսիի շուկայում մոտ 4 000 քառակուսի մետր մակերեսով հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան
ՎրաստանՀունիսի 15-ի ուշ երեկոյան Թբիլիսիի ծայրամասում գտնվող մթերային և հագուստի շուկայում հրդեհ է բռնկվել։ Այն ծածկել է մոտ 4 000 քառակուսի մետր տարածք, որն ընդգրկել է հիմնականում շուկայի պահեստային հատվածը, լրագրողներին հայտնել է հրշեջ-փրկարար ծառայության ղեկավար Օթար Կերեսելիձեն: Հրդեհի պատճառները հայտնի չեն: Հրդեհը մարելու ուղղությամբ աշխատել է մոտ 130 հրշեջԽ Ըստ ՆԳՆ-ի տվյալների՝ վիրավորներ չկան: Գործը գտնվում է քննության փուլում:
«Հրդեհն ամբողջությամբ վերացվել է։ Այրվել է մինչև 4 000 քառակուսի մետր պահեստային տարածք: Անվտանգության նպատակով տարածքում մնացել են երեք հրշեջ մեքենաներ», - ասել է Կերեսելիձեն: Ըստ նրա՝ համապատասխան ծառայությունները աշխատում են հրդեհի իրական պատճառը պարզելու ուղղությամբ: