Պեկինի շուկայում հայտնաբերված նոր չինական կորոնավիրուսն ավելի վարակիչ է. Ռիա Նովոստի
ԱշխարհՊեկինի շուկայում հայտնաբերված նոր չինական կորոնավիրուսն ավելի վտանգավոր է, քան Ուհանում հայտնաբերվածը: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ուհանի համալսարանի բժշկական բաժանմունքի վիրուսաբանության ինստիտուտի պրոֆեսոր Յան Չժանցյուն:
Գիտնականը հայտարարել է, որ ժամանակի ընթացքում վիրուսն էվոլյուցիայի է ենթարկվում, և նրա հատկանիշները փոխվում են: Պրոֆեսորի կարծիքով՝ Չինաստանի մայրաքաղաքում հայտնաբերվածը խիստ վարակիչ է:
Մասնագետը նաև նշել է, որ Պեկինում այժմ ջերմաստիճանը բարձր է, որն իր հերթին նպաստում է վիրուսի տարածմանը:
Նրա խոսքով՝ Չինաստանում նաև մշակված են արդյունավետ պաշտպանական մեխանիզմներ, որոնք թույլ կտան հաջողությամբ պայքարել վիրուսի դեմ: