Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին 

Նունե Սարգսյանը հեռավար զրուցել է Բոստոնի «Սուրբ Ստեփանոս» ազգային վարժարանի սաների հետ

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Բոստոնի «Սուրբ Ստեփանոս» ազգային վարժարանի ուսուցիչների և աշակերտների հետ: 

Արդեն 36 տարի գործող վարժարանն ունի շուրջ 170 աշակերտ: Տարրական վարժարանում, որը ներառում է նախակրթարանից մինչև հինգերորդ դասարանը, հայոց լեզուն և պատմությունը դասավանդվում են արևմտահայերենով, դասագրքերը ևս արևմտահայերեն են։

Հանրապետության նախագահի տիկինը նախ զրուցել է աշակերտների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են մանկագիր Նունե Սարգսյանի անցած գրական ուղուն, սիրելի գրքերին, նախասիրություններին։ Տիկին Սարգսյանը աշակերտներին ներկայացրել է իր գրքերը՝ նշելով, որ իր ոգեշնչման աղբյուրը հենց երեխաներն են և խոստացել իր գրքերից ուղարկել դպրոցին։

 Խոսելով մայրենի լեզվի, հատկապես, արևմտահայերենի պահպանման կարևորության մասին, տիկին Սարգսյանն առաջարկել է վարժարանի սաներին գրել փոքրիկ պատմություն Հայաստանի մասին, որոնք կհրապարակվեն ինչպես «Հայկաշխարհ» մանկական արևմտահայերեն կայքում, այնպես էլ Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքում։ Նա նաև գնահատելի ու ողջունելի է համարել այն փաստը, որ վարժարանի սաները արևմտահայերենից բացի, գիտեն նաև արևելահայերեն։

«Միշտ հիշեք, որ դուք հայ եք և բոլորդ հատուկ եք մեզ համար։ Եղեք վստահ ու համարձակ․ հայերն աշխարհում շատ կարևոր ազգ են, որովհետև մենք աշխարհի ամենահին ազգերից մեկն ենք, և ի տարբերություն այլ հին ազգերի, որոնք այլևս չկան, մենք հասել ենք մինչև 21-րդ դար։ Հետևեք ձեր առողջությանը, սիրեք ինքներդ ձեզ, դուք լավն եք, չկասկածեք։ Ամեն երեխա տաղանդ ունի, դուք երբեմն նստեք առանց հեռուստացույցի և համակարգչի և մտածեք, թե ինչի մեջ եք ամենաուժեղը։ Շարունակեք սովորել ամեն ինչ, բայց գտեք, թե որտեղ է ձեր ամենատաղանդավոր կետը և ամենից շատ աշխատեք այդ ուղղությամբ։ Ընտանիքի անդամները ձեր գանձերն են․ միշտ գնահատեք նրանց գոյությունը»,- դիմելով աշակերտներին՝ նշել է Հանրապետության նախագահի տիկինը։

Վարժարանի ուսուցիչների հետ զրույցում անդրադարձ է կատարվել արևմտահայերենի պահպանմանը, հեռավար ուսուցման դժվարություններին, արտակարգ դրության պայմաններում երեխաների միտքն ակտիվ պահելուն։ Ուսուցիչները տեղեկացրել են նաև, որ համավարակի պատճառով հետաձգվել է հայրենաճանաչության նպատակով դպրոցի սաների ամենամյա երկշաբաթյա այցը Հայաստան, որը նախատեսում են իրականացնել հաջորդ տարի:

Տիկին Սարգսյանը ուսուցիչներին հորդորել է ամուր լինել և շարունակել իրենց աշխատանքն ու առաքելությունը՝ վստահություն հայտնելով, որ այս դժվար փուլի ավարտից հետո հայրենիքի հետ կապերն ավելի կսերտանան։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ
Ամենադիտված