Ինչու Սասուն Միքայելյանը չի մասնակցում այսօրվա նիստին
Political«Սասուն Միքայելյանը նիստին չի մասնակցում, որովհետեւ առողջական խնդիրներ ունի»։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու Սասուն Միքայելյանը չի մասնակցումա այսօրվա նիստին։
Այն հարցին, որ եթե «Իմ քայլից» քվեարկության ժամանակ լինեն դեմ արտահայտվողներ, այդ պատգամավորներին ի՞նչ է սպասվում, Մակունցն ասաց. «Անկախ նրանից, թե քանի խմբակցություն է մասնակցում քվեարկությանը, ԱԺ է բերվել Դատախազության միջնորդություն, որով ԱԺ պատգամավորները պետք է իրենց դիրքորոշումն այն մասին հայտնեն՝ արդյոք ԱԺ-ն համաձա՞յն է, որպեսզի իրավապահ մարմիններին հնարավորություն տրվի լիարժեք քննություն իրականացնել, թե՞ ոչ»։