Մարադոնան շնորհավորել է Մերտենսին «Նապոլիի» լավագույն ռմբարկու դառնալու առիթով
Սպորտ«Նապոլիի» նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան շնորհավորել է Դրիս Մերտենսին, ով դարձել է նեապոլական ֆուտբոլային ակումբի պատմության լավագույն ռմբարկու: Չորեքշաբթի օրը Մերտենսը գոլ խփեց Իտալիայի գավաթի 1/2 եզրափակչի պատասխան հանդիպման առաջին կեսում՝ Միլանի «Ինտերի» հետ: 33-ամյա հարձակվողի համար այս գոլը դարձավ 122-րդը «Նապոլիում»: Ըստ այդ ցուցանիշի՝ Մերտենսը հաղթել է ակումբի նախկին կիսապաշտպան Մարեկ Գամշիկին, որի հաշվին 121 գոլ է գրանցվել: Նեապոլիտանցիների լավագույն ռմբարկուների ցուցակի երրորդ տեղում Մարադոնան է (115 գոլ): «Ես հպարտ եմ Ձեզնով, որովհետև Դուք գերազանցեցիք իմ ռեկորդը: Այսպիսով, «Նապոլին» ամեն օր ուժեղանում է», - ասել է Մարադոնան։