«Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» 

ՌԴ-ն ակտիվանում է. ի՞նչ ճանապարհով ընդդիմությունը կփորձի հասնել իշխանափոխության

Аналитический

Խորհրդարանում տեղի ունեցած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում՝ 87 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ «Լուսավոր Հայաստան»-ը և ԲՀԿ-ն, ինչպես նախապես հայտնել էին, չմասնակցեցին քվեարկությանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ավելի ուշ կողմ քվեարկեցին նաև ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը՝ կրկին 87 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկության այս արդյունքները  թույլ են տալիս հանգել այն եզրակացության, որ չնայած՝ «Իմ Քայլում» առկա տարաձայնությունների, անջատողական շարժումների մասին պարբերաբար տարածվող տեղեկությունների՝ առնվազն այս պահին Նիկոլ Փաշինյանը վերահսկում է իր խորհրդարանական խմբակցությունը: Քննարկմանը և քվեարկությանը չեն մասնակցել միայն Թագուհի Թովմասյանը, ով օրերս էր մայրացել, և Սասուն Միքայելյանը, ով ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ «տղամարդու խոսք էր տվել, որ Ծառուկյանի դեմ չի քվեարկի»: Սակայն, խմբակցությունը առանց Սասուն Միքայելյանի և Թագուհի Թովմասյանի էլ կատարեց իր վրա դրված «պարտականությունը»: 

Ի՞նչ սցենար կարող է լինել խորհրդարանի կայացրած այս երկու որոշումներից հետո: Նախ և առաջ նշենք, որ վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումների հանդեպ զգալիորեն մեծացել է Ռուսաստանի հետաքրքրությունը և ակտիվությունը: Դա արտահայտվում է նաև ռուսական մամուլում՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների լուսաբանմամբ: Բացի այդ, ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների ֆոնին նկատվում է ռուսամետ քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի և մեկ օրակարգով հանդես գալու միտում: Ընդամենը երկու օր առաջ ՀՅԴ գրասենյակում հանդիպել են Դաշնակցություն, Հայրենիք, Մեկ Հայաստան, Ազգային օրակարգ եւ ԲՀԿ կուսակցությունների ներկայացուցիչները: Չի բացառվում, որ կոնսոլիդացիան լինի էլ ավելի լայն՝ ներառելով նորանոր խաղացողների:

Հասկանալի է, որ այսօրվա քվեարկությունից հետո նվազագույնի են հասնում խորհրդարանով իշխանափոխության հասնելու ընդդիմության շանսերը, հետևաբար իշխանափոխության գործուն ճանապարհ մնում է միայն փողոցային պայքարը: Եվ հաշվի առնելով, որ հավանական միավորման մասին հայտարարող ուժերը, բացի ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից, արտախորհրդարանական ուժեր են, ապա պարզ է, որ իշխանափոխության հասնելու հիմնական գործիքակազմը խորհրդարանի պատերից դուրս է՝ փողոցային պայքարի մեջ: Այս հանգամանքը քաջ գիտակցում է նաև Նիկոլ Փաշինյանը և պատահական չէ, որ արդեն երրորդ անգամ երկրում երկարաձգվում է արտակարգ դրության վիճակը, որի պայմաններում, հիշեցնենք, հավաքներ և ցույցեր անցկացնելն արգելվում է օրենքով, ասել է թե՝ Փաշինյանը քողարկվելով արտակարգ դրությամբ՝ ապահովագրել է իրեն ընդդիմության փողոցային պայքարից: Այս օրերին ականատես ենք լինում, թե ինչպես է իրավապահ համակարգը ճնշում անհնազադանության ամենաչնչին իսկ փորձը: Սակայն, հասկանալի է նաև այն, որ արտակարգ դրությունը չի կարող տևել հավերժ, հատկապես, որ այս ողջ ընթացքում համաճարակի դեմ պայքարում իշխանությունները որևէ հաջողություն չեն գրանցել, արտակարգ դրությունը իրեն չի արդարարացրել՝ ինչը էլ ավելի անտրամաբանական և ոչ լեգիտիմ է դարձնում այն պարբերական երկարաձգելը և ինքնստինքյան էլ ավելի է մեծացնում հանրության դժգոհությունը օրվա իշխանությունների վարած քաղաքականությունից:

Հասկանալի է, որ արտակարգ դրության ավարտից հետո վերը նշված քաղաքական ուժերն ակտիվացնելու են փողոցային պայքարը, այդ մասին այսօրվա իր ելույթում ակնարկեց նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հայտարարելով, որ արտակարգ դրության ավարտից հետո կլինեն ցույցեր, հավաքներ: ԱԺ-ում կայացած քվեարկությունից անմիջապես հետո էլ տարածվեց ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը, որով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միանում է Հայրենիք, Հայ Հեղափոխական Դաշնակցություն և Մեկ Հայաստան կուսակցությունների՝ ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային ներուժով և համախոհությամբ պետականությանն ուղղված մարտահրավերները հաղթահարելու կոչին: Կարելի է վստահորեն պնդել, որ արտակարգ իրավիճակի ավարտից անմիջապես հետո ընդդիմադիր դաշտը լծվելու է փողոցային պայքարին՝ փորձելով հենց այս ճանապարհով հասնել իշխանափոխության: Եվ սա հենց այն սցենարն է և այն զարգացումներն են, որոնցից այդքան խուսափում է Նիկոլ Փաշինյանը և որոնք փորձում է խեղդել հենց «օրօրոցում»՝ այն պարզ պատճառով, որ եթե բանը հասնի փողոցային պայքարի, ապա ամենայն հավանականությամբ այդ «պատերազմը» Փաշինյանը պարտվելու է՝ մերժվելով հենց նույն «հպարտ» քաղաքացիների կողմից...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полиции
Самое популярное