Ես որպես խնամի ցավում եմ Ծառուկյանի հետ կատարվածի համար. Խաչատուր Սուքիասյան
PoliticalԵս որպես խնամի այսօր շատ ցավում եմ պարոն Ծառուկյանի հետ կատարվածի համար, բայց ես որպես Խաչատուր Սուքիաասյան ունեմ քաղաքական այլ հայացքներ, այլ պատկերացումներ, այլ տեսլական։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Խաչատուր Սուքիասյանը:
Մեր հարցին՝ նա իրավակա՞ն, թե՞ քաղաքական է համարում գործընթացը, Սուքիասյանը պատասխանեց, որ ինքը իրավական կամ քաղաքական չի կարող համարել, քանի որ իրավաբան չէ և նյութերին էլ ծանոթ չէ:
«Ես ուղղակի չգիտեմ՝ իրավական ինչ հարթակում է, ինչի մասին է խոսքը, իրավաբանական կրթություն չունեմ, նյութերի հետ ծանոթ չեմ, ես իրավունք չունեմ արտահայտվելու»,- ասաց նա: