«Այս տունը պարոն Ծառուկյանն է նվիրել ինձ». Արսեն Ջուլֆալակյան (տեսանյութ)
ՏեսանյութերՖեյսբուքյան օգտատեր Արտաշես Ասատրյանն իր էջում տեղադրել էր մի տեսանյութ, որում Արսեն Ջուլֆալակյանը պատմում է, որ իր բնակարանը նվիրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Ծառուկյանին ուրացողը` Փաշինյանին էլ կուրանա։ Էլ ապերախտը ո՞նց ա լինում»,- տեսանյութին կից գրել է օգտատերը:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ԱԺ-ն հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը։
«Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավոր, այդ թվում և Արսեն Ջուլֆալակյանը, կողմ քվեարկեց միջնորդությանը։