Պուտինի նստավայրում կորոնավիրուսի ախտահանման թունել է տեղադրվել․ Ռիա Նովոստի (տեսանյութ)
ՏեսանյութերԿորոնավիրուսից պաշտպանվելու համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Նովո-Օգարիովոյի նստավայրում տեղադրվել է հատուկ թունել: Թունելը նախատեսված է ախտահանման համար: Այնտեղ գտնվող յուրաքանչյուր անձ անցնում է « ջրի նուրբ մառախուղի» միջով, որը ծածկում է հագուստը և մարմնի բաց հատվածները ախտահանող լուծույթով: Այն մշակվել է «Պենզա» ընկերության կողմից։ Ապրիլին նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել էր, որ բոլորը, ում հետ հանդիպում է պետության ղեկավարը, անցնում են COIVD-19 թեստը: Ըստ նրա՝ Վլադիմիր Պուտինը չի բացառել դեմ առ դեմ շփումները, բայց դրանք նվազագույնի է հասցրել։ Հանդիպման ընթացքում բոլորը պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն: