Մեսսին կվերսկսի «Բարսելոնայի» հետ պայմանագիրը «1 + 1» սխեմայով․ Mundo Deportivo
ՍպորտԼիոնել Մեսսին «1 + 1» սխեմայով պայմանագիր կստորագրի իսպանական «Բարսելոնայի» հետ, հայտնում է Mundo Deportivo-ն: Հրապարակման համաձայն՝ 32-ամյա արգենտինացու հետ նոր պայմանագրի պայմանները նման կլինեն ընթացիկ պայմանագրով նախատեսված պայմաններին: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է սկսվեն հունիսին։ Հարձակվողը ցանկանում է յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին պահպանել պայմանագիրը դադարեցնելու հնարավորությունը: Մեսսիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ:
2004-ին Մեսսին հանդես եկավ «Բարսելոնայի» առաջին թիմում և այդ ժամանակից ի վեր շարունակաբար հանդես է եկել «կապույտների» կազմում: Ակումբում արգենտինացին նվաճել է տասը լիգայի տիտղոս և Իսպանիայի վեց գավաթ, ինչպես նաև չորս անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: Բացի այդ, Մեսսին «Ոսկե գնդակի» վեցակի մրցանակակիր է։