Քննիչ հանձնաժողովի ստեղծմանը կաջակցենք պայմանով. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Քաղաքական«ԼՀԿ որոշումը հետեւյալն է՝ մենք քննիչ հանձնաժողովի ստեղծմանը կաջակցենք պայմանով, որ հանձնաժողովը ղեկավարի ԼՀԿ ներկայացուցիչը»,-հայտարարեց Մարուքյանը:
«Նախ գաղափարը մերն է եղել, երկրորդ ՀՀ ԱԺ-ում կա երեք քննիչ հանձնաժողով, մեկը ղեկավարում է «Իմ քայլը» դաշինքը, իսկ մյուս երկու քննիչ հանձնաժողովները գլխավորում են ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Հետեւաբար ճիշտ կլինի, որ հաջորդ քննիչ հանձնաժողովը գլխավորի «Լուսավոր Հայաստանը»: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նրան, որ ԲՀԿ-ն կորոնավիրուսի կանխարգելման, դրա հետեւանքների վերացման աշխատանքների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնւթյամբ է հանդես եկել: