Դեքսամետազոնը ճանաչվել է իբրև կորոնավիրուսի դեմ լավագույն դեղամիջոց․ BBC
Наука и культураԲոլորին քաջ հայտնի, այդքան մատչելի Դեքսամետազոնը կարող է օգնել փրկել բազմաթիվ կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների կյանքեր, ասում են բրիտանացի գիտնականները: Դեքսամետազոնի կլինիկական փորձարկումները կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման գործընթացում մասսայական փորձարկումների մի մասն է, որոնք կատարվում են ամբողջ աշխարհում՝ որոշելու առավել արդյունավետ դեղամիջոցները, որոնք առկա են Covid-19- ի բուժման համար։ Ըստ հետազոտողների՝ եթե Դեքսամետազոնը, իբրև կորոնավիրուսի բուժման միջոց, օգտագործվեր համաճարակի առաջին իսկ օրվանից, Բրիտանիայում կարող էին փրկել մինչև 5 հազար մարդու կյանք: Դեղամիջոցը մատչելի է, ուստի դրա արդյունավետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում հատկապես կարևոր է աղքատ երկրների համար, որոնք ունեն մեծ թվով վարակվածության դեպքեր: Ըստ գիտնականների՝ Դեքսամետազոնը զգալի արդյունավետություն ունի: