ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրո-2020-ի հանդիպումների ամսաթվերը
SportԵվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) գործադիր կոմիտեն հաստատել է Եվրոպայի առաջնության ամսաթվերը և մրցաշարը հյուրընկալող քաղաքների ցանկը:
Այսպիսով՝ Եվրո-2020-ի հանդիպումները, որոնք հետաձգվել են կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով մինչև 2021 թվականը, տեղի կունենան հունիսի 11- հուլիսի 11-ը՝ 12 քաղաքներում` Լոնդոն, Մյունխեն, Բաքու, Հռոմ, Բուխարեստ, Դուբլին, Կոպենհագեն, Ամստերդամ, Բուդապեշտ, Գլազգո, Բիլբաո և Սանկտ Պետերբուրգ: Եզրափակիչը տեղի կունենա Լոնդոնում ՝ «Ուեմբլի» մարզադաշտում: Հյուրընկալ բոլոր 12 քաղաքները հաստատեցին, որ պատրաստ են հաջորդ ամռանը հյուրընկալել առաջնության հանդիպումները: Սանկտ Պետերբուրգում անցկացվող Եվրո-2020-ի կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը ասաց, որ մրցումների ժամանակացույցի փոփոխություններ չեն սպասվում, և դրանց վրա հանդիսատեսի ներկայության մասին կանխատեսումները «լավատեսական են»: