ԼՂ կարգավորման հարցով հերթական հեռակա հանդիպումը նախատեսված է հուլիսի վերջին. Զախարովա
Արտաքին ՔաղաքականՂարաբաղյան կարգավորման հարցով հերթական հեռակա հանդիպումը նախատեսված է հուլիսի վերջին։ Համանախագահները մշտական կապի մեջ են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան ընդգծել է, որ նախորդ ամիս անցկացվել է համատեղ տեսակոնֆերանս, որտեղ քննարկվել են ԼՂ կարգավորմանը վերաբերող հարցեր։
«Հերթական հեռակա հանդիպումը նախատեսված է մինչեւ հաջորդ ամսվա վերջը, մենք առանձին կտեղեկացնենք, անպայման: Կա փոխըմբռնում, որ սահմանները բացելուն զուգընթաց հանվեն միջազգային ավիահաղորդակցության սահմանափակումները, որոնք ներդրվել են, ինչպես գիտեք, կորոնավիրուսի հետ կապված, հանդիպումները ձեռք կբերեն նաեւ ոչ հեռակա բնույթ»,- ասել է Զախարովան: