Պայքարը ձախողելու ողջ մեղքը դիմակ չկրողների վրա մի գցեք. Արա Ղազարյան
ԲլոգոսֆերաՀեռուստահաղորդավար Արա Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«ԱՄՆ ում անձնագրի մասին հիշում ենք այլ երկիր ճամփորդելու ժամանակ միայն: Երկրի ներսում (այսենք Լոսից Նյու Յորք) թռիչքների ժամանակ անձնագիր ունենալու կարիք չկա:
Կորոնավիրուսի 3-4 ամիսների ընթացքում օրնքով մեզ ոչ մեկը չպարտադրեց դիմակ կրել, դրա համար էլ չտուգանեցին: Ընդհակառակը մեղմացրել են արգելքներն ու տուգանքները: Ասենք չեն տուգանում սխալ տեղում մեքենա կայանելու համար: Մարդկանց թողել են հանգիստ շնչեն, հասկանալով որ շատերը վատ ֆինանսական կամ հոգեբանական վիճակում են: Չնայած Կորոնավիրուսով պայմանավորված պետական այնքան շատ աջակցության ծրագրեր կան որ եթե պատմեմ մեկ ժամ կտևի:
Ես դիմակ կրում եմ միայն խանութ, փակ հանրային վայր մտնելուց առաջ (շատ խանութների վրա կա գրություն՝ մուտքը միայն դիմակով): Զբոսայգիերում, հանրային բաց տարածքներում, մեքենայիս մեջ, լողափին դիմակ բնականաբար չեմ կրում:
Հա, դիմակ կրում եմ նաև աշխատնքի վայրում՝ մուտքի դռան մոտից մինչև իմ աշխատասենյակ՝ հարգելով որոշ կոլեգաներիս վախերը…
ՀԳ - պայքարը ձախողելու ողջ մեղքը դիմակ չկրողների վրա մի գցեք, արդեն ծիծաղելի էլ չի»: