Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը շարունակում է նվազել․ Ռիա Նովոստի
ՌուսաստանՌուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19֊ի 7 790 նոր դեպք։ Դեպքերի ընդհանուր թիվը 561 091 է, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում։ «Ռուսաստանի 83 շրջաններում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է COVID-19-ի 7 790 նոր դեպք, այդ թվում` 2 450 (31,5%) դեպքը՝ առանց կլինիկական դրսևորումների», - ասվում է զեկույցում: Հավելվում է, որ ընդհանուր առմամբ հանրապետության 851 մարզում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 561 091 դեպք: