Կամո Սարգսյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ
ՔաղաքականԱզգային ժողովում տեղի ունեցած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում, Կամո Սարգսյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
Այս մասին հունիսի 18-ի խորհրդարանի նիստում ասաց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 86 «կողմ», 8 «դեմ»,- ասաց Հովակիմյանը: