Դիլիջանի և գյուղական բնակավայրերի միջև իրականացվող ուղևորափոխադրումները հունիսի 22-ից ժամանակավոր կդադարեցվեն
БлогосфераԴիլիջանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել:
«Ուշադրությո՛ւն
Հարգելի համաքաղաքացինե՛ր.
Տեղեկացնում ենք, որ արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ տրանսպորտից օգտվող ուղևորների սակավության պատճառով, ս/թ. հունիսի 22-ից ժամանակավոր կդադարեցվի Դիլիջան քաղաքի և գյուղական բնակավայրերի միջև իրականացվող ուղևորափոխադրումները ՝ բացի Հաղարծին և Թեղուտ բնակավայրերից»,-նշված է գրառման մեջ: